Ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ ԱԹՍ է կիրառել, կա երկու վիրավոր․ ՀՀ ՊՆ

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդման՝ Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողներ վիրավորում են ստացել, մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Բաքուն իր հերթին հաղորդել է, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը սահմանի «Բասարքեչերի շրջանի Զոդի (Սոթք) ուղղությամբ իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել»՝ մեղադրելով Հայաստանին վերջին 24 ժամվա ընթացքում այլ ուղղություններով 17 անգամ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մեջ։

Աղբյուր ` https://mil.am/hy/news/11472

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments