Ադրբեջանական կողմի կրակոցից ժամկետային զինծառայողի սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Ադրբեջանական կողմի կրակոցից Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ըստ ՔԿ-ի, Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք: Կատարվում է նախաքննություն: Պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ ժամը 18։10-ի սահմաններում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը՝ ծնված 2002-ին։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, փոխհրաձգությունը 19:30-ի դրությամբ դադարել է։ Բաքուն հերքել է հաղորդումները՝ հայտարարելով, որ իրենց ստորաբաժանումները «կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է։

Աղբյուր՝ https://investigative.am/news/view/surik-safaryan.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments