Ադրբեջանը 8 հայ ռազմագերի է վերադարձրել. պաշտոնական Երևանը հաստատել է
Ադրբեջանը 8 հայ ռազմագերի է վերադարձրել. պաշտոնական Երևանը հաստատել է Պաշտոնական Երևանը հաստատել է Ադրբեջանից 8 գերիների վերադարձի փաստը՝ հրապարակելով նրանց անուն-ազգանունները․ Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ Հայաստանի արտաքին գաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։ Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների՝ նշելով, որ նրանց թվում կան նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածներ։ Այսպիսով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com