Ադրբեջանի զինուժը երեկ կրակել է Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Երեկ ժամը 15:30-ից մինչև 20-ը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», – ասված է հաղորդագրությունում: Ժամը 23-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էր, նաև փոխանցում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե նախօրեին հայկական զինված ուժերն են գնդակոծել Գեդաբեկի շրջանի ու Նախիջևանի Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, զոհեր և վիրավորներ չկան:
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9781
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com