Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի: Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ երեկ երեկոյան ժամը 17-ից միչև գիշերը 01:25, հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն են պարբերաբար կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, հրադադարը խախտվել է նաև Արցախից երեկ ժամը 19:35-ից մինչև այսօր առավոտյան ժամը 08:10-ը: Պաշտպանության բանակը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղեկատվություն է որակել։ Երեկ ևս Ադրբեջանը Հայաստանին և Արցախին մեղադրել էր ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանն ու Ստեփանակերտն ապատեղեկատվություն էին որակել հաղորդումները։
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/11203
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com