Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է երկրի մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչել է Արցախի անկախությունը: Նիստի ընթացքում բանաձևն ընդունվել է միաձայն՝ 29 քվեով:Հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք, որն ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են և որտեղ անդադար հայեր են բնակվել հազարամյակներ ի վեր»:«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին», – հայտարարել է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը:Ավելի վաղ, հիշեցնենք, Արցախի անկախությունը ճանաչել է Ուրուգվայի մեկ այլ՝ Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը:

Աղբյուր՝  https://factor.am/309035.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments