Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ.ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման համար:ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացրել, որ «Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»:«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։Ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈՒ իրենց տրամադրության տակ եղած միջոցներով», – ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում:

Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/10/14/fm_statement_vardenis/10526

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments