Ազգային ժողովն ընդունեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը
Ազգային ժողովը շարունակում է քառօրյան։ 84 կողմ, 14 դեմ ձայներով խորհրդարանն ընդունել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Երեկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացրեց բյուջեի նախագծի վերջնական տարբերակը։ Նա հատակպես այս իրավիճակում կենսական համարեց առաջիկա ժամանակահատվածի համար ծրագիր ունենալը։ «Պետական բյուջեն, ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ իր բովանդակությամբ սահմանվում է որպես առաջիկա ժամանակահատվածի պետության ծրագիր, և միայն այդ պարագայում է, որ հնարավոր է հավակնություններ ունենալ՝ ներկայանալու ներդրողներին, որոնք կարող են որոշումներ կայացնել ներդրումներ կատարելու վերաբերյալ թե՛ պետական պարտքի մեջ և թե՛ մասնավոր հատվածի հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների մեջ»։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com