ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շոնրհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ: «Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը: Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն էլ այդ բանաձևի կապակցությամբ հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com