Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները

Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է արձանագրության մեջ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին: Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի լիազորությունները կկատարի մինչև նոր նախագահի ընտրությունը:

Աղբյուր՝  http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=15975&year=2022&month=02&day=01&lang=arm

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments