Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը 5-ով կկրճատվի․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը
Ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը 5-ով կկրճատվի․ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը Ազգային ժողովն այսօր ձայների 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2,3,4,5 և 7-ը հանել տոնական օրերի ցանկից։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: Գործող օրենքի համաձայն, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ նշվում է Ամանորը, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնությունը, իսկ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր` Մեռելոցը նշվում է հունվարի 7-ին, և այս բոլոր օրերը ոչ աշխատանքային են։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com