ԱՄՆ-ը 5 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի՝ ԼՂ-ում վերջին մարտերից տուժածներին օգնելու համար

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԱՄՆ-ը 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Հայտարարությունում ասված է.
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Վերջին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել բռնությունները և դատապարտել ռազմական սրումը, որը հանգեցրեց մեծաթիվ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Մենք մեկ անգամ ևս ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ անում հարգել իրենց պարտավորությունները միջազգային օրենքների, ներառյալ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն, հակամարտության շարունակական և կայուն քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին սկզբունքների վրա:Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավվել այդ ջանքերում:Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ Միացյալ Նահանգները տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և միջազգային կազմակերպության և հասարակական կազմակերպության այլ գործընկերների գործողություններին աջակցելու նպատակով վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու համար: Այս ֆինանսավորումը 2019 ֆինանսական տարվանից ի վեր Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ ընդհանուր մարդասիրական օգնությունը հասցնում է ավելի քան $10 մլն-ի, որը ներառում է գրեթե 3,9 մլն ԱՄՆ դոլար COVID-19 համաճարակին արձագանքելու համար՝ օգնելով խոցելի ներգաղթյալներին, տեղահանվածներին և նրանց հյուրընկալող համայնքներին:Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունների հետևանքով տուժած անձանց սնունդ, առողջապահական ծառայություններ, կացարան և շտապ այլ տիպի օգնություն տրամադրելու տեղական ջանքերին:ԱՄՆ կառավարության մարդասիրության հարցերով փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի հետևանքները: Մենք ընդունում ենք միջազգային համայնքում մեր առկա գործընկերների ներդրումը և կոչ անում այլ կառավարությունների միանալ այս ջանքերին նոր և աճող աջակցությամբ»:

Աղբյուր՝  https://www.amerikayidzayn.com/a/5666437.html

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments