ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ ու նշել, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Ինչպես քարտուղարը ևս բազմիցս խոսել է այս մասին, ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ գործընկերների ու բազմակողմ կազմակերպությունների հետ քննարկումներին»,-ասել է Պատելը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com