«Այստեղ էի ոսկե մեդալի համար»․Արթուր Ալեքսանյանի բողոքարկման կմկիանա նաև ՀՀ կառավարությունը
Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել:
2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի։
Ալեքանյանը հույս ունի, որ թե՛ իր, թե՛ հավաքականի մյուս անդամների գոտեմարտերի վերաբերյալ արդար որոշումներ կկայացվեն։ Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է մարզիկը՝ անդրադառնալով իր, Սլավիկ Գալստյանի և Արսեն Հարությունյանի վերաբերյալ մրցավարների կայացրած որոշումներին։
«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Զգացողություն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կա»,- ասել է Ալեքսանյանը։
Ալեքսանյանը անդրադարձավ նաև պարգևատրումից անմիջապես հետո իր քայլին, երբ դեռ հարթակին կանգնած հանեց արծաթե մեդալը։ Ինչպես ինքն է նշում դա բողոքի նշան էր։ Մարզիկի խոսքով՝ ըմբիշ Սլավիկ Գալստյանն էլ երեկ կայացած գոտեմարտում մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց այդ հաղթանակը, հետո բողոքարկումներ եղան, որոշումը փոխվեց։
«Ու Սլավիկը, որ առնվազն արծաթն ուներ, էսօր մնաց առանց մեդալի»,- նշեց Ալեքսանյանը։
Նա հույս ունի, որ արդարությունը կվերականգնվի։ Իր գոտեմարտի համար արդեն իսկ բողոքարկում է ներկայացվել, սպասում են նոր որոշմանը։ Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին: Հավելենք նաև, որ ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:
Օգոստոսի 8-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։
Մրցաշարային աղյուսակի առաջատարն ԱՄՆ հավաքականն է. 30 ոսկե, 38 արծաթե և 35 բրոնզե մեդալ։ Մեդալների ընդհանուր քանակով ևս ԱՄՆ-ն զգալի առավելություն ունի`դրանց թիվը 103 է։
Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` Ավստրալիան:
https://www.youtube.com/shorts/KVg69ZeNzfk
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com