«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել
«Անկախ դիտորդ» դաշինքը այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել:
#ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները ներկայացրել են դիտորդական առաքելության համակարգող
Վարդինե Գրիգորյանը
Վահրամ Թոքմաջյանը – «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և շրջիկ դիտորդների համակարգող
Դանիել Իոանիսսյանը «Անկախ դիտորդ» դաշինքի առաքելության ներկայացուցիչ
Live
#Election #Local #Government
Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներից բանախոսները նշել են վարչական ռեսուրսը, ընտրակարգի չիմացությունը, առանց թեկնածուների տեղեկացման առաջադրումը, թեկնածուների քրեական հետապնդում և անհավասար մրցակցությունը:
Քվեարկության օրը 53 տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերի դիտարկամ ընթացքում արձանագրվել են եզակի խախտումներ:
Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում արձանագրվել են դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են ընտրողների քվեարկության գաղտնիության խախտմանը՝ քվեախցիկից դուրս քվեարկության և մեկից ավելի անձանց քվեախցիկ մուտք գործելու: Մասնավորապես, քվեարկության ընթացքում դիտարկված 46 տեղամասերի 13% արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, ընդ որում՝ Մեղրիում այդ խախտումը կրել է զանգվածային բնույթ:
Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր առմամբ 60 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը մեծամասամբ հանդիսացել են քվեակարգի չիմացության հետևանք:
Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 7:00-ից սկսած դիտարկել է Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորիս, Ֆիոլետովո համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովներում:
Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` երեկ ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների 33,23 տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Գյումրիում՝ 24,14 տոկոսը:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com