«Անկախ դիտորդ» դաշինքի կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ Երկխոսության մեդիա կենտրոնում
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Շիրակի մարզում վերահսկողություն իրականացնելու նպատակով, «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ի Երկխոսության մեդիա կենտրոնում անցկացվեցին «Անկախ դիտորդ» դաշինքի կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման 2-օրյա դասընթացները։
——————————————-
Վերապատրաստման դասընթացի ընթացքում կարճաժամկետ դիտորդները գիտելիքների նախնական գնահատման թեստ լրացնելուց հետո ծանոթացան ընտրական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի, ԸԸՀ-ի, ՏԸՀ-ի գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, վարքագծի կանոններին, Անկախ դիտորդի գործողություններին։ Դասընթացի ավարտին դիտորդները լրացրեցին գիտելիքների վերջնական գնահատման թեստը։
——————————————-
«Անկախ դիտորդ» դաշինքի կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներն անցկացրեցին դասընթացավարներ՝
Սուսաննա Մատինյանը և Արտաշես Սերգոյանը։
Դիտորդական առաքելությությունն իրականացնում են «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ կազմակերպությունները՝
– «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ։
#ArmVote2021 #Ընտրություններ #Progress_of_Gyumri #Անկախ_Դիտորդ – Independent Observer հասարակական դաշինքի անդամ
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com