Անկախ Հայաստանը 30 տարեկան է

Հայաստանն այսօր նշում է անկախության 30-ամյակը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում: Երկրում այսօր պաշտոնական միջոցառումներ են նախատեսված։ Առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է։ Ժամը 14-ից երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր կիրականացնեն մայրաքաղաքի փողոցներում։Ժամը 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումն է լինելու։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments