«Աշխատանքային իրավունքների խախտումները արտակարգ դրության ընթացքում»

#Job #Right
Արտակարգ դրությամբ պայմանավորված նոր իրավիճակ ու աշխատանքային փոխհարաբերությունների թելադրվող նոր պայմաններ։ Փոխվեց աշխատանքային գրաֆիկը, վարձավճարը, պայմաններն ու նույնիսկ աշխատանքի վայրը։ Առանց այն էլ խնդիրներով ու խախտումներով հարուստ աշխատանքային իրավահարաբերությունները դարձան ավելի խոցելի, իսկ քաղաքացիները ավելի անպաշտպան։ Եթե պետական ոլորտը կարողացավ պահպանել աշխատատեղերը, ապա մասնավոր ոլորտում հարցերը ավելի շատ էին ու բազմաշերտ։ Աշխատանքային պայմանագրեր, օրավարձով վճարվողներ, աշխատանքից անհիմն ազատումներ, աշխատավարձի հետպահումներ կամ մասնակի վճարումներ։
Գործազրկության ցուցանիշներով առաջատար մարզում նոր իրավիճակը դարձավ ևս մեկ հնարավորություն խախտելու աշխատանքային իրավունքները։ Գործատուները համավարակի բերած տնտեսական ծանր հետևանքների քողի տակ սկսեցին արդարանալ, իսկ աշխատողները՝ ելքեր որոնել։
Աշխատանքային ի՞նչ իրավունքներ են խախտվել կոռոնավիրուսի հետևանքով առաջացած պայմաններում, ինչքանո՞վ են գյումրեցիները քաջատեղյակ ու հետևողական իրենց իրավունքներին, այս հարցերի պատասխաններին կարող եք ծանոթանալ՝ հետևելով մեր քննարկմանը։
——————————————————————
Ուղիղ հեռարձակում

Բանախոսներ՝

Հարություն Թադևոսյան- Գյումրիի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ
Գայանե Գևորգյան- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբան
Հերմինե Հովհաննիսյան-Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն”-ի իրավաբան
Աշխատանքային ու առողջապահության տեսչության մասնագետ /դեռ հաստատված չէ/
🔗Համակարգող՝ Անահիտ Հարությունյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments