«Առողջ մայրություն.հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի արդյունքների ամփոփում

ℹ Շուրջծննդաբերական (հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան) շրջանը կանանց կյանքի ամենազգայուն եւ բարդ ժամանակահատվածներից է, որը պահանջում է հատուկ ուշադրություն եւ աջակցություն՝ մասնավորապես հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման տեսանկյունից: Հղիության եւ ծննդաբերությունից հետո մինչեւ մեկ տարի ընկած շրջանը հայտնի է որպես պերինատալ շրջան եւ կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ խոցելիության ժամանակահատված: Յուրաքանչյուր հինգերորդ կինն այս ժամանակահատվածում ունենում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

📌Մեդիա քննարկումը կազմակերպել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան

քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։

—————————————-

Ուղիղ հեռարձակում 🔴

—————————————-

🎤Բանախոսներ

➡️ Դավիթ Աղաբեկյան – «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի համակարգող

➡️ Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» ՀԿ նախագահ, «Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի ղեկավար

➡️ Հայկ Մկրտչյան- Հոգեսոցիալական աջակցության ծառայությունների փորձագետ, «Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Շուրջծննդյան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հոգեսոցիալական աջակցության ծառայությունների մոնիթորինգի» փորձագետ

➡️ Արմինե Ադամյան – Հոգեբան, «Հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտանբերում և ուղեգրում» ՇՄԶ կերդիտավորված դասընթացի դասընթացավար

➡️ Դիանա Եղոյան՝ ծրագրի մշտադիտարկման փորձագիտական խմբի սոցիոլոգ-վերլուծաբան

🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments