Ասուլիս 📢«Մեդիա ազատությունը և բազմակարծությունն ընդդեմ պրոպագանդայի»

ℹՆախաձեռնության մասին
▪️ Մեդիա երկխոսություն 2025-ը շարունակությունն է 2015-ից իրականացվող ծրագրերի։
Կենտրոնական ուղերձը՝ «Մի՛ սնուցեք կրակը, ասեք ճշմարտությունը»։
▪️ Վերջին 10 տարում ձևավորված գործընկերային ցանցը ընդլայնվել է, նպաստելով
բազմակարծիք քննարկումներին, ժողովրդավարական արժեքների փոխըմբռնմանը
և հակամարտությունների նվազեցմանը։
▪️ Նախագիծը խթանում է բազմակարծությունը՝
տեղեկատվության, կարծիքների և լրատվամիջոցների բազմազանության միջոցով։
Կառուցվածքային նպատակը՝ լրագրողների և բլոգերների վերապատրաստում,
համալսարանական ծրագրերի զարգացում։
▪️ Գերմանական Լրագրողների Ասոցիացիայի (DJV) ներգրավվածությունը 2025-ին
կուժեղացնի համագործակցությունը գերմանական քաղաքացիական հասարակության հետ։
Հարթակներ – mediadialogue.eu
կայքը կշարունակի գործել,
կօգտագործվի նաև միջմեդիա «CI»-ն՝ ապահովելով միասնական մոտեցում։
—————————————
📌Նպատակներ
▪️ Գերմանիայի և թիրախային երկրների (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան)
լրագրողների, ուսանողների, գիտնականների և մշակութային գործիչների համագործակցություն։
▪️ Լրատվամիջոցների դերի քննարկում ժողովրդավարական համակարգերում։
▪️ Կեղծ լուրերի ու քարոզչության բացահայտման մեխանիզմների մշակում։
▪️ Խաղաղության և սոցիալական կայունության խթանում պատերազմի հետո։
▪️ Համատեղ մեդիա արտադրանք՝ աուդիո, վիդեո, լուսանկարներ, բլոգեր։
—————————————
📌Թեմատիկ ուղղություններ
▪️ Ժողովրդավարական մեդիա համակարգի կառուցվածքային հիմքեր
▪️ Քաղաքացիական մեդիայի հասանելիություն
▪️ Ինտերնետ տեխնոլոգիաների ժողովրդավարական կիրառություն
▪️ Պայքար քարոզչության, ատելության խոսքի և կեղծ լուրերի դեմ
▪️ Կենտրոնում կլինեն բազմակարծություն, խաղաղություն և ժողովրդավարություն։

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Դ․ Վոլֆգանգ Ռեսման – Y4M ՀԿ նախագահ, Գերմանիա 🇩🇪
(2006–2024 թթ․ ղեկավարել է OK TV Open Public Channel հեռուստաընկերությունը)
➡ Դ․ Եվհենի Ցիմբալենկո – երկար տարիներ դեկան, Կիևի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2025 թ․ տեղափոխվել է Մանհայմի համալսարան, համակազմակերպիչ, Գերմանիա 🇩🇪
➡ Յուրի Բոնդար – Կիևի Տ. Շևչենկոյի անվան համալսարանի դեկան, գիտական ինստիտուտի տնօրեն, Ուկրաինա 🇺🇦
➡ Քսենիա Հալուբովիչ – դոկումենտալիստ ռեժիսոր, Բելառուս 🇧🇾
➡ Մկրտիչ Տոնոյան – «Ակոս» ՀԿ նախագահ, Youth4Media փոխնախագահ,
ծրագրի համակարգողը Հայաստանում 🇦🇲
🔗 Մոդերատոր – Հանա Վալտերսբերգեր, լրագրող (DJV, WDR/ZDF, Գերմանիա 🇩🇪 )

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments