Ատելության խոսքը Գյումրու ընտրություններում
«Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումները
Ատելության խոսույթը ուղղորդված խոսքի ձև է, որը մերժում է արժանապատվության և հավասարության իրավունքը և փորձում նսեմացնել անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ: Այն պարունակում է ռիսկեր՝ հրահրելու ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, այդ թվում՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը անթաքույց կերպով կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և թիրախավորում անձերի։ Ներկայացնենք մի քանի դրվագ՝
- Քարոզարշավի նախաշեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում իր ելույթի ժամանակ ասում է․ «Ոմանք առնետների նման դուրս են եկել փողոցներում քաղաքական արշավ են անում․․․ նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները» https://www.facebook.com/civilcontractarmenia/videos/638321469156065
- «Գյումրեցիները մարտի 30-ին «առնետներին» կուղարկեն համապատասխան վայրեր»։ Նշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Էմմա Պալյանը https://www.facebook.com/watch/?ref=saved&v=666687879098533
3.«Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ծրագրում կարդում ենք՝ «Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները։ ՔՊ-ն մեզ հերիք չէ՞»: Նույն տեղում՝ «խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի» https://shorturl.at/GIlTB 4.Նույն կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը մրցակից «Քաղաքացիական պայմանագրի» մասին ասում է՝ «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են» https://armlur.am/1452732/։ Մխիթարյանը նաև իր սոցցանցային էջում տեղադրում է հոլովակ, որն ատելության քարոզի տարրեր է պարունակում https://www.facebook.com/share/v/1CK3Fxbeib/?mibextid=wwXIfr
- «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մհեր Խաչատրյանն իր սոցցանցային էջում գրում է՝ «Հայ ես, թե՞ ՔՊ-ական» https://www.instagram.com/p/DGaxCLXI_LW/?hl=en
- «Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից»․ քարոզչական ելույթում ասում է Կումունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը https://www.facebook.com/reel/1138995857699682
Ցավոք, դրվագների շարքը կարելի է շարունակել։ Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր տարածելու համար, սակայն օրենքի չկիրարկումը կամ խտրական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ-ում քաղաքական բարեվարքության անկումը անխուսափելիորեն արտացոլվում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com