Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Վիեննայում Հայաստանի արգործնախարար Արարատ Միրզոյանը ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդիի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ «Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը»: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին: Արարատ Միրզոյանը Վիեննա էր մեկնել՝ Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին մասնակցելու նպատակով:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments