Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում: Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Հայաստանի ԱԳ նախարարը մատնանշել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, «ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»: Միրզոյանն ու Ռիքերը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/09/09/Reeker/11594

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments