Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. Մովսես Հարությունյան

«Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել»:

Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

«Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա։ Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։

Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments