Արման Թաթոյանը Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 13-ին Գյումրիում հանդիպել է Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Քննարկվել են թե՛ գերեվարված զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:

Աղբյուր՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/1623

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments