Արցախի ՊԲ-ը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին հաղորդումը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», – ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Պաշտոնական Բաքուն նման հաղորդագրություն էր տարածել այսօր առավոտյան:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments