Արցախի ՊԲ 2 զինծառայող է զոհվել, իրադրությունը ծայրաստիճան լարված է մնում

Արցախի ՊԲ 2 զինծառայող է զոհվել, իրադրությունը ծայրաստիճան լարված է մնում Այսօր Արցախի արևելյան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումների հետևանքով Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև՝ Bayraktar TB-2 տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է», – ասված է հաղորդագրությունում։ Ժամը 14-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։

Աղբյուր՝ https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/5387507347948258

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments