Բանկերը կներեն զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:«Ընդ որում, վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։Նախագծով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի առանց հարկային հետևանքների ներվեն ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:Նաև հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:
Աղբյուր՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13404&year=2020&month=10&day=21&lang=arm
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com