Բոլոր ցանկացողներն Արցախից կտեղափոխվեն Հայաստան, սահմանված ժամկետներ չկան․ տեղեկատվական շտաբ
Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան։ Ըստ շտաբի՝ առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: կառավարություն «Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը», – ասված է հայտարարությունում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com