Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված գործով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք․ ԲԴԽ

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Դատարանը այսօր հաստատել է Գլխավոր դատախազության և Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Գրիգորյանն անհատույց Հայաստանի սեփականությանն է հանձնում Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։

https://www.court.am/hy/court/141/publication/87?fbclid=IwAR3tTc40ZgAl5Bwkbvi4LbEoa3TYis25yFLhXah8z05sak_-THBX0Zp3j9A

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments