Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է գիշերը սահմանի արևելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ «Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի», – ասված է հաղորդագրությունում։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 8-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Աղբյուր՝  https://www.mil.am/hy/news/11153

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments