Գիշերը գնդակոծվել են հայկական դիրքերը Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ. ՊՆ
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 1:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 8:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, փոխանցում է ՀՀ ռազմական գերատեսչությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները երեկ երեկոյան գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի և Լաչինի շրջաններում, այսօր առավոտյան էլ Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ են ձեռնարկվել»: Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդումը:
Աղբյուր` https://www.mil.am/hy/news/11236
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com