Գիշերը հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը, ասված է հաղորդագրությունում:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ», – փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝  http://nkrmil.am/news/view/3000

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments