Գյումրիի համայնքապետարանի աստիճաններին ավտոմեքենայով բարձրացած վարորդը ձեռբակալվել է

Այսօր  առավոտյան  միջադեպ է տեղի ունեցել   Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ: «Վարդանանց»  հրապարակում  Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդը  մեքենան անկանոն վարելուց հետո, դուրս է եկել երթևեկելի գոտուց , մեքենայով  բարձրացել ու կայանել   է Գյումրիի  համայնքապետարանի վարչական շենքի աստիճանների վրա: Ըստ  ականատեսների, մեքենայի վարորդը  ձեռքին  ունեցել է դրոշ և  մեքենայով քաղաքապետարանի շենք բարձրանալը եղել է   բողոքի ակցիա՝ ուղղված Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանի դեմ:

Ըստ տարածված տեղեկությունների, վարորդը Մուշ  թաղամասի բնակիչ, գործարար Էմին Ոսկանյանն է, ով  վիճելի հարց ունի համայնքապետարանի հետ և տևական ժամանակ է, չի լուծվում հողհատկացման հետ կապված  խնդիրը:Այս կերպ նա ցանկացել է իր դժգոհությունը հայտնել  համայնքի ղեկավարի  դեմ: Վարորդը երկար ժամանակ փակվել էր մեքենայում  և հրաժարվում էր դուրս գալ, նրա հետ բանակցում էին Շիրակի մարզի ոստիկանապետը,  Գյումրիի պարեկային ծառայության   հրամանատարն ու   աշխատակիցները: Չնայած  օրը կիրակի էր ու ոչ աշխատանքային, բայց  վարորդը պահանջում էր  հանդիպում  Վարդգես Սամսոնյանի հետ:

Միջադեպից մոտ  մեկ ժամ   անց,  ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվեց   վարորդին դուրս բերել մեքենայից, նա այժմ   ձերբակալված է  ու գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Արտառոց միջադեպից հետո  Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի շենքի մոտ հանդիպել է լրագրողներին ու  նշել, որ անկախ քաղաքացու  և համայնքապետարանի միջև եղած տարաձայնություններից, կատարվածն անընդունելի է ու  վարորդը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի   նմանատիպ  միջադեպերի կրկնությունը  հաջորդիվ բացառվի: Իսկ թե ինչ՞ խնդիրներ է ունեցել քաղաքացին համայնքապետարանի հետ և ինչու՞ նրան հողհատկացում չի կատարվել, Վարդգես Սամսոնյանը չի մանրամասնել:  Ըստ  շրջանառվող լուրերի, ավտմեքենայով   համայնքապետարանի աստիճանների   վրա բարձրացած ու բողոքի ակցիա անող  վարորդը Գյումրիի համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ  Ոսկանյանի եղբայրն է:

 

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments