Գյումրին «արտակարգ» նշեց իր տոնը

Առանց  հյուրերի, տոնախմբության, բազմամարդ փողոցների, արտառոց ու անսովոր պայմաններում,  համավարակի թելադրած կանոններով Գյումրին այս տարի  նշեց իր տոնը: Իմ սեր Գյումրի, կարգախոսով  քաղաքի օրը հիմնականում նշանավորվեց առցանց միջոցառումներով, բայցև եղան նաեվ նորամուտի արարողություններ: Հուլիսյան ուժեղ  կարկուտից և հեղեղից  տուժած գյումրեցի 6 ընտանիքի հանձնվեցին սոցիալական բնակարանի բանալիներ:

Վարդուշ Իբրաջյանի ընտանիքն ապրում էր Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող տնակում,  հուլիսի 13-ի ջրհեղեղից, ինչպես բնակիչն ինքնէ պնդում,  տնակն ամբողջությամբ վնասվել է:

Հիմա արդեն ընտանիքը տեղափոխվել է 2սենյականոց բնակարան ու չի դժգոհում

Այսուհետ շենքային հարմարությունից չեն դժգոհի նաեվ Գյումրու Յուրի վարդանյանի անվան  ծանրամարտի մարզադպրոցի  սաներն ու աշխատակիցները: Համայնքային բյուջեի միջոցների հաշվին կառուցված  նոր մասնաշենքն այսօր շահագործման հանձնվեց: բացման պատիվն էլ լեգենդար ծանրամարտիկի մորը վերապահվեց:

Քաղաքի օրն իսկական նվեր էր սա գյումրեցի մարզասերներին: Այստեղ համոզված են, որ   մարզադպրոցի նոր մասնաշենք էլ ավելի կնպաստի ծանրամարտում մեր ունեցած առաջատար դիրքը պահպանելուն և ամրապնդելուն:

Փողային նվագախմբի տոնական այս մեղեդին հնչում է արդեն Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել: 1975 թվականին շահագործված հուշահամալիրում մինչ օրս մասնակի բարեկարգումներ էին արվել, բայց  հիմնանորոգում դեռ չէր կատարվել: Մոտ 60 մլն դրամով սալիկապատվել են ճեմուղիները, փոխվել եզրաքարերը, թարմացվել հայրենական պատերազմի մասնակցած հերոս քաղաքների անունը կրող հուշաքարերը, վերակառուցվել համալիրի ջրային համակարգը: Որպես նորություն տեղադրվել են նաեվ նստարաններ ու աղբամաններ, թարմացվել է լուսավորությունը:

Կարմիր ժապավենը կտրելու հերթն արդեն Գյումրու նորաստեղծ պատմության թանգարանինն էր, որի կարիքը քաղաքը դեռ շատ վաղուց ուներ: Գյումորւ տարբեր հատվածներում պահպանված 6 հազարից ավելի ցուցանմուշ այսուհետ արդեն ցուցադրվելու և քաղաքի հին պատմության մասին վկայելու լավագույն հնարավորությունն ունի:

Պատմական վկայություններ, հիշատակություններ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին:  Բացի պահպանված ցուցանմուշներից, թանգարանը ձեռք է բերել  2 թանկարժեք հավաքածու

Իր ընթերցողների առաջ նոր ու լուսավոր դռները բացեց նաեվ Գյումրու կենտրոնական գրադարանը: Համայնքապետարանի մասնաշենքի ներքնահարկում, հարմար ու գողտրիկ  միջավայրում է տեղակայվել այն և  անցյալում թողել  նախկինում ունեցած գորշ ու մռայլ հիշողությունները:

Քաղաքի օրվա առիթով սպասված ու  մեծ ընծա ունեցան նաև գյումրեցի արվեստագետները, վերջապես քաղաքի սրտում բացվեց համայնքային ցուցասրահը, որտեղ իրենց աշխատանքները կցուցադրեն քաղաքի նկարիչները: Առաջին ցուցադրությանը  մասնակցում էր 22 նկարիչ, մոտ 45 աշխատանքով:

Գյումրեցու պատվախնդրության, հումորի ու  ավանդույթների, սրտաբաց ու հյուրընկալ մարդկանց մասին պատմող տեսանյութեր ու հոլովակներ,  Տոնական տրամադրություն հաղորդող այլ միջոցառումներ էլ կային քաղաքում,  որոնց գյումրեցին այս անգամ ականատես եղավ առցանց հարթակների միջոցով:

 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments