Գյումրիում 37 փողոց կասֆալտապատվի. գործադիրը գումար է հատկացրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում Կառավարությունը մոտ 948,3 մլն դրամ կհատկացնի կապալառու և մատակարար կազմակերպությունների հետ կնքված 3 պայմանագրով 2021 թ.-ին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարման համար։ Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս ծրագիրը 2 կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը փողոցների բարեկարգումն է, մյուսը՝ էներգախնայող արտաքին լուսավորության ցանցը: «Ծրագրի ընդհանուր գումարը 23,84 մլն եվրո է, շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից: 15,4 մլն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, 6,5 մլն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: Ընդհանուր առմամբ, նախատեսված է 26 կմ ճանապարհների ասֆալտապատում, դա 37 փողոց է Գյումրիում՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, նաև հարակից հատվածներում փողոցներում լուսավորության ցանցի փոփոխման ծրագրեր, և 2022 թ.-ի կեսին կունենանք բոլոր այդ 26 կիլոմետրն ավարտված, ինչպես նաև 3 հրապարակը ու լուսավորության ամբողջ ցանցն անցկացված»,- հայտնել է Սանոսյանը։ Նախարարի հավաստմամբ՝ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments