Գյումրի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի հանրային քննարկումն անցել է կիսադատարկ դահլիճում
Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի հանրային բաց լսում-քննարկումը,որին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» , «Հանրապետական» խմբակցությունների անդամները չեն մասնակցել,դահլիճում միայն ներկա են գտնվել « Ապրելու երկիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների որոշ անդամներ:
2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության զեկույցը ներկայացրել է Գյումրիի համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը:
Ըստ զեկուցողի, 2023 թվականի համար անշարժ գույքի հարկը պլանավորվել է 213 մլն 300 հազար դրամ, փաստացի կատարվել է 201 մլն 800 հազար դրամի չափով կամ 95․1%,իսկ փոխադրամիջոցների գույքահարկը պլանավորվել է 864 մլն 500 հազար դրամ, բայց հավաքագրվել է փաստացի 847 մլն 700 հազար դրամ ,որը կազմում է պլանավորածի 98․1 %-ը։
Պետական եւ տեղական տուրքեր պլանավորվել են 133,8 մլն դրամ,բայց փաստացի կատարվել են 127 մլն 300 հազար դրամի չափով կամ 95․2 %։
Պաշտոնական դոտացիան կազմել է 2 մլրդ 588 մլն 500 հազար դրամ, բացի այդ, համայնքն ունեցել է նաեւ կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված միջազգային կազմակերպություններից՝ Անի թաղամասի Չարենցի 7 ա եւ Պարույր Սեւակի 1 շենքերի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի կողմից ստացվել է 25 տոկոս համաֆինանսավորում՝ 127 մլն 300 հազար դրամի չափով։
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական ոլորտի ծախսերը պլանավորվել է 938 մլն դրամ,փաստացի կատարվել է 882 մլն դրամ,կամ 94 %: Մկրտչյանը հիմնական ծախսերը նշելով փաստել է,որ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում պլանավորվել է 870 մլն 900 հազար դրամ ,փաստացի կատարվել է 776 մլն 800 հազար դրամ,կամ 89.2 %,բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն գործառնական ոլորտի ծախսերը պլանավորվել են 2 մլրդ 285 մլն 400 հազար դրամ,բայց փաստացի կատարվել է 1 մլրդ 134 մլն 800 հազար դրամ,կամ 49.7%:
Սպորտի ոլորտի ծախսերը պլանավորվել են 662 մլն, փաստացի կատարվել՝ 658 մլն 800 հազար դրամ, գրադարանների ծախսերը պլանավորվել են՝ 57 մլն 500 հազար դրամ, թանգարանների եւ ցուցասրահների ծախսերը պլանավորվել են 65 մլն 300 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 64 մլն 300 հազար դրամ, մշակույթի ոլորտի ծախսերը պլանավորվել են 577 մլն 400 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 575 մլն 400 հազար դրամ, կրթության ոլորտի ծախսերը պլանավորվել են 796 մլն 200 հազար դրամ, փաստացի կատարվել՝ 756 մլն 600 հազար դրամ:
« Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը հետաքրքրվեց,թե ներկայացված նախագծում ինչպես՞ է մշակութային ոլորտի ծառայությունների կատարողականը ներկայացված 98.4 %,բայց հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնումն ու պահպանումը կատարվել 20% – ով:
Համայնքապետի խորհրդականը պարզաբանել է,որ այս ոլորտում նախատեսված է եղել 10 մլն 700 հազար դրամ,բայց կատարվել է 2 մլն 200 հազար դրամ:Նախորդ տարի նախատեսված են եղել որոշ կապիտալ ծախսեր իրականացնել,բայց որոշ աշխատանքներ ներառված են եղել սուբվենցիոն ծրագրերում և այժմ ընթացքի մեջ են:Հենց այս հիմնավորմամբ էլ մշակութային արժեքների վերականգնումն ու հուշարձանների պահպանությունը թերակատարվել է:
2023 թվականին կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե է մուտքագրվել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ տողով, 1 մլրդ 652 մլն 800 հազար դրամ, 2023 թվականի համայնքի ոչ ֆինանսական ակտիվների անշարժ գույքի օտարումից մուտքերը պլանավորվել են 2 մլրդ 454 մլն 100 հազար դրամ, փաստացի մուտքերը կազմել են 461 մլն 500 հազար դրամ կամ 18․8%:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com