Գյումրու համայնքապետարանում ներկայացվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը

Գյումրի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման փուլերի, հանրային իրազեկման, հանրության հետ համագործակցության մեխանիզմների և գործընթացների մշակման վերաբերյալ հարցերն են քննակվել Գյումրու համայանքապետարանում կայացած հանրային լսմանը: Հանրային լսմանը մասնակցել են ավագանու անդամներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձիք: Մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները ներկայացրել է Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանը: Նա տեղեկացրել է, որ համայնքային ծրագրերի իրականացման գաղափարներ կարող են ներկայացնել կա՛մ անհատներ, կա՛մ կազմակերպություններ, առաջարկն իրականացվելու է համայնքի տարածքում։

«Առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 5 մլն դրամը, առաջարկը պետք է լինի նոր ու պետք է հնարավոր լինի տեխնիկապես այն իրականացնել»,-նշել է Լենա Մխիթարյանը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացների ներդրումը հնարավորություն է տալիս համայնքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունն ու արդյունավետությունը: Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: Գյումրիում գործընթացի իրականացման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատուն, ավագանու անդամներ:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments