«Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունն այս տարի կանցկացվի հուլիսին

Տոնակատարությունների համար համայնքի ավագանին հատկացրեց 9 միլիոն դրամ, թե գումարն ինչպես է ծախսվելու, հայտնի չէ, սակայն համայնքապետարանը ծախսերի հաշվետությունը ավագանու անդամներին կներկայացնի սեպտեմբերին ։ Հուլիսին Գյումրիում կանցկացվի նաև «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը: Ծրագիրը համատեղ կյանքի կկոչեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հանրային հեռուստաընկերությունը:

Գյումրու ավագանին նաև միաձայն որոշեց նախնական համաձայնություն տալ «ԱՐՄԷԿՈՏԵԿ» ՍՊ ընկերությանը Գյումրիում կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մասին։ Նշենք, որ այսօր Գյումրի համայնքի ավագանու վեցերորոդ նստաշրջանի վերջին նիստն էր։ Սկզբում նիստին 33 ավագանու անդամից մասնակցում էր 22-ը, ապա նրանց թիվը կրճատվեց՝ դառնալով 18։

Հիմնականում բացակա էին «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Բալասանյան դաշինք» խմբակցությունների ավագանու անդամները։ Նիստը նախագահում էր համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված 40 նախագծերն էլ հաստատվեցին ավագանու կողմից։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments