Դավիթ Առուշանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելուն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Սոցցանցի իր էջում Առուշանյանը գրել է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,

հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս:

Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն՝ աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:

Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:

Ու, իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել՝ բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:

Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments