Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարը շնորհավորել է պարոն Մկրտչյանին՝ ընդգծել, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։

«Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն»,- ասված է հաղորդագրությունում։ Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։

Մկրտչյանը նշել է, որ ջանք չի խնայելու յուրաքանչյուր լոռեցու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments