Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը` 6 ամիս ժամկետով
Դեկտեմբերի 31-ից կգործի թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ-ը հիշեցնում է՝ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։Ըստ կոմիտեի, մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ն այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները, մասնավորապես՝ դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները և ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը։ Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումն ընդունվել է հոկտեմբերին։ Այդ արգելքը Կառավարությունը հիմնավորեց պատերազմում Ադրբեջանին Թուրիքայի աջակցությամբ։
Աղբյուր՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7577
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com