Դպրոցներում ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել, ըստ որի՝ Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: «Ս.թ. ապրիլի 11-ին ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ»,- ՝ասված է հայտարարության մեջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
https://www.sns.am/hy/news/view/938
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com