ԵԽԽՎ համազեկուցողները ժամանել են Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին։Ըստ Ազգային ժողովի կայքէջի՝ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:Հանդիպմանը նաև մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:Արդեն 68 օր Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Աղբյուր`http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18212&year=2023&month=02&day=17&lang=arm

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments