ԵԽԽՎ հանձնաժողովը Բաքվին կոչ է արել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել Բաքվին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ։ Կոմիտեի հայտարարությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի կայքում։ «ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: Այս միջանցքը փրկօղակ է Լեռնային Ղարաբաղում ապրողների և Հայաստանի միջև»,- ասված է հայտարարության մեջ։ Եվրոպացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիան Էբերգին՝ կոչ անելով Բաքվին անհապաղ միջոցներ ձեռնարկել և դադարեցնել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։
Աղբյուր https://rm.coe.int/0900001680aaa6d8
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com