ԵՄ-ն այսօր մեկնարկում է Հայաստանում քաղաքացիական առաքելությունը
Եվրամիությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը։ Նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես հաստատվել է Խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության և մարդկային անվտանգության ամրապնդմանը հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացառապես քաղաքացիական անձնակազմը կազմված է 100 հոգուց՝ ներառյալ շուրջ 50 անզեն դիտորդներ։ «Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ EEAS Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կծառայի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com