ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից. եվրահանձնակատար

Եվրամիությունը պատրաստ է հրաժարվել ռուսական բնական գազից, որը ներկայումս տարանցիկ մատակարարվում է Ուկրաինայի տարածքով, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։

Նա խոստովանել է, որ ռուսական գազի ներմուծումը «դեռևս տպավորիչ է», բայց և ընդգծել է, որ 2021-2023 թվականներին այն 45%-ից նվազել է մինչև 15%։

Միաժամանակ եվրահանձնակատարը նշել է, որ Եվրահանձնաժողովն ընդունելի է համարում ԵՄ ընկերությունների կողմից գազի տարանցման համար Ուկրաինայի ենթակառուցվածքի օգտագործումը Ռուսաստանի հետ պայմանագրի խզումից հետո:

Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Կիևը բազմիցս հայտարարել է, որ այն չի երկարաձգելու։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments