Եվս 4 հայ գերի է վերադարձել Հայաստան. նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի Դաշնության եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո եւ կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա եւ հավելել՝ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:

Աղբյուր՝  https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2655889521382118

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments