Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի ԶՈւ-ին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումներին այսօր հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ։ «Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները», – նշել է դեսպանը: Դեսպան Մարագոսի խոսքով՝ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։«Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը»,- ընդգծել է Մարագոսը: «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել»,- ասել է դեսպանը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments