Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հյուրերին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրներից 4-ի կառավարությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ղրղըզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, և երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:Նիստի մեկնարկին ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետը՝ մասնավորապես նշելով. – «Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստամի համար դժվարին ժամանակում։ Երկու շաբաթ է՝ չեն դադարում մարտերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ ժամանակակից զինամթերքի բոլոր տեսակների կիրառմամբ։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքները, գյուղերը, այդ թվում՝ քաղաքացիական նշանակության օբյկետները և ենթակառուցվածքները, գտնվում են հրետանային և հրթիռային կրակի տակ։ Կան բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն, վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովոուրդը համախմբված է և լի վճռականությամբ՝ կանգնել մինչև վերջ և պաշտպանել մեր ազատությունը և անկախությունը»,- ասել է Փաշինյանը: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments